«Յուվենտուսը» Մխիթարյանին տարեկան 4 մլն եվրո է առաջարկում. Ֆուտբոլիստն ավելին է ակնկալում 3 հունիսի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ և առաջարկել է տարեկան 4 մլն եվրո: Միևնույն ժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան միտված է ապահովելու տարեկան 6 մլն եվրոյի շեմը, հայտնում է Eurosport-ը Tuttosport-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարին: Մի շարք ակումբներ՝ բրիտականակն «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Յուվենտուսը», պայքար են մղում նրան իրենց կազմում տեսնելու համար: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը: Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: «Բորուսիան» որոշել է չվաճառել Մխիթարյանին, որի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի, Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը: Ընթերցեք նաև. Daily Star. Մխիթարյանով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |