Դեմիրթաշը՝ Բունդեսթագի բանաձևի մասին. Ճանաչումն ուշացած է

Դեմիրթաշը՝ Բունդեսթագի  բանաձևի մասին. Ճանաչումն ուշացած է

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը անդրադարձել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունմանը:

Այս օրերին պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Դեմիրթաշը, պատասխանելով Ցեղասպանության բանաձևի մասին լրագրողների հարցերին, նշել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուշացած էր:

«Սա 100 տարի ուշացումով ընդունված որոշում է: Այսօր էլ քրդերին են կոտորում, ու եթե այս կոտորածների մասին էլ Գերմանիան 100 տարի հետո որոշում ընդունի, ապա այդ որոշումը այլևս որևէ իմաստ չի ունենա»,-ասել է նա, մեջբերում է Ermenihaber.am-ը:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Պոլսահայ պատգամավոր. Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը, իսկ Թուրքիան չպետք է «գլուխը հողի մեջ թաղի»

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---