Գերմանիայում բուժվող զինվորը սկսել է նորմալ սնվել և խոսել 3 հունիսի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Համբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող հայ զինծառայող Արման Լազգիյանը արդեն նորմալ սնվում է և խոսում: Այդ մասին տեղեկացրել է Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը: Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին մեկնել է Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: «Սկսել է նորմալ սնվել, աղիքները լավ գործում են, սկսել է խոսել, ստամոքսի, աղիքի, թոքերի բոլոր խողովակները հեռացրել են: Թոքերում առաջ ջուր էր հավաքվում, հիմա այդ խնդիրն էլ չկա, ամեն ինչ նորմալ է», - Համբուրգից պատմել է հայրը, մեջբերում է Panorma.am-ը: Նրա փոխանցմամբ՝ որդուն մագնիսառեզոնանսային հետազոտության են ենթարկել և սպասում են պրոֆեսորների եզրակացությանը: «Միաժամանակ զբաղվում են վերականգնողական կլինիկայի ընտրությամբ՝ տեսնեն՝ որն է ավելի ճիշտ հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու համար», -ասել է հայրը՝ չբացառելով տեղափոխումը այլ կլինիկա: Նրա խոսքով, այդուհանդերձ, վիրահատությունից խուսափել չի ստացվում և հնարավոր է հաջորդ շաբաթ փոքրիկ վիրահատություն անեն. պառկելախոցի խնդիր է առաջացել: «Առողջապահության նախարարությունը պարտավորվեց բոլոր ծախսերը իր վրա վերցնել, եթե Արմանը մնա ու այստեղ շարունակի բուժում ստանալ: Բայց քանի որ երեխան պետք է ստանար հատկապես վերականգնողական բուժում, մենք որոշեցինք, որ ավելի լավ է տեղափոխենք արտասահման», -հայտնել էր զինվորի հայրը: Նա տեղեկացրել է, որ Արմանին տեղափոխելու համար իրենց ընտանիքին անմիջական աջակցություն են ցուցաբերել վարչապետը, պաշտպանության և առողջապահության նախարարները, առանձին պատգամավորներ ու բարերարներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը |