ArmPhone հայկական սմարթֆոնները վաճառքի կհանվեն հունիսի 6-ին

ArmPhone հայկական սմարթֆոնները վաճառքի կհանվեն հունիսի 6-ին

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ից վաճառքի կհանվեն առաջին հայկական հեռախոսներն՝ ArmPhone բրենդի տակ:

Ինչպես հայտնում են հեռախոսներն արտադրող Technology & Science Dynamics (TSD) ընկերությունից, սպառողին կներկայացվեն տարբեր 5մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով:

Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 ԳԲ ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։

Նշվում է, որ հեռախոսները ստեղծվել են ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների կողմից:

Ավելի վաղ PAN-ը ծանոթացել էր ArmTab TSD Wide A1004T հայկական առաջին պլանշետի հետ ու կիսվել տպավորություններով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---