Թուրքիան խնդիրներ չի ստեղծում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հարցում

PanARMENIAN.Net - Եվրոպական կառույցները եւ ՆԱՏՕ-ն դիտարկում են Հարավային Կովկասը որպես մի ամբողջություն, սակայն չլուծված խնդիրների առկայությունը հանգեցրեց նրան, որ յուրաքանչյուր երկիր ունի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների իր, անհատական ծրագիրը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով, դա հակամարտությունն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան խնդրի շուրջ եւ ռուս-վրացական հարաբերությունները: «Ճիշտ է, ես պետք է նշեմ, որ այժմ Դաշինքի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Բալկանների վրա եւ Հարավային Կովկասի երկրները դեռեւս դերակատարություն չունեն ՆԱՏՕ-ի ծրագրերում: Դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտումը կարող է որոշ չափով փոխել ուժերի բաշխումը տարածաշրջանում: Հայաստանն այդ դեպքում սահմանակից կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների` Թուրքիայի եւ Վրաստանի հետ, եւ թե ինչպես կզարգանան հարաբերությունները, ցույց կտա ապագան»,-ասել է Մկրտչյանը: Դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններում Թուրքիայի վարքագիծը Հայաստանի հանդեպ նորմալ է: «Թուրքիան խնդիրներ չի ստեղծում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հարցում»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---