Թրքաբնակ հրեաները փորձում են խանգարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը

PanARMENIAN.Net - Թրքաբնակ հրեաների պատվիրակությունը ջանում է հակազդել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը: Ինչպես հաղորդում է Jewish Telegraph Agency գործակալությունը, պատվիրակությունը, որ կազմված է 3 հոգուց եւ որը գլխավորում է Թուրքիայի հրեաների համայնքի ղեկավար Սիլվիո Օվադին, այս շաբաթ պատրաստվում է մասնակցել ամերիկա-իսրայելյան կոմիտեի կազմակերպած կոնֆերանսին եւ հանդիպել ԱՄՆ Կոնգրեսում հրեական լոբբիի առաջնորդների հետ: Թուրք դիվանագետները չկարողացան ստանալ հրեաների լայն աջակցությունը բանաձեւի ընդունման դեմ պայքարում, որն առաջարկել է Ադամ Շիֆը, ով ինքն էլ հրեա է եւ վայելում է հայերի աջակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---