Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ի պատասխան Անկարան խոստանում է շարունակել Հայաստանի շրջափակումը

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները որակի ցեղասպանություն, դա վնաս կհասցնի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ կերաշխավորի Հայաստանի շրջափակման պահպանումը Թուրքիայի կողմից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը, հաղորդում է Reuters-ը: Թուրք խորհրդարանականը, վստահեցնելով, թե Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Անկարային կդրդի շարունակել Հայաստանի շրջափակումը, հավելել է. - «Կովկասյան տարածաշրջանի տնտեսությունը զարթոնք է ապրում, իսկ հայերը խաղից դուրս են մնում»: Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանը արդեն իսկ շրջանցում են Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող նավթամուղը, գազամուղը եւ կառուցվելիք երկաթուղին:



Չնայած ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերին, Դյուլգերը հոռետես է այդ հարցում եւ կարծիք է հայտնել, որ բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Նենսի Փելոսիի աջակցության շնորհիվ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---