Հրեաների պատասխանն Անկարային. Ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան իր պատմությունը չի հերքում 6 հունիսի 2016 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան, որպես Հոլոքոսթը ճանաչած ու դրա համար լիակատար պատասխանատվություն կրած երկիր, ունի բարոյական իրավունք մատնանշել Թուրքիային, որ վերջինս սխալ է գնահատում իր պատմությունը: Այդ մասին է հայտարարել Հրեական համայնքների դաշնության ղեկավար Ալեքսանդր Բորոդան, մեկնաբանելով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքրի Բոզդաղի խոսքերն այն մասին, թե Գերմանիան այրում էր հրեաներին, իսկ այժմ մեղադրում է Թուրքիային ցեղասպանություն գործելու մեջ: «Գերմանիան, որը նախկինում շատ սխալներ է գործել, հասկանում է, որ մի ցեղասպանության մասին լռելը կարող է բերել դրա կրկնմանն ապագայում», - նշել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Կարդացեք նաև. Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևը նախաձեռնողին Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |