Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, այն, որ տարածաշրջան են ժամանում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները, տարօրինակ չէ: «Համանախագահներն իրենք են պայմանավարվում, թե ով է այցելելու: Ռուսաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին եւ շուտափույթ կարգավորման հույս ունի»,- ընդգծել է Նիկոլայ Պավլովը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---