ՌԴ Պետդումայի նախկին խորհրդականին մեղադրել են Ղազախստանում պետհեղաշրջման փորձի մեջ

ՌԴ Պետդումայի նախկին խորհրդականին մեղադրել են Ղազախստանում պետհեղաշրջման փորձի մեջ

PanARMENIAN.Net - Ղազախական Ակտոբեում հունիսի 5-ին տեղի ունեցած զինված հարձակումների հետքերով պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ է մեղադրվել ՌԴ Պետդումայի նախկին խորհրդական Տոխտար Տուլեշովը:

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ Տուլեշովը պետական հեղաշրջման նպատակով ֆինանսավորել է Ղազախստանում հողային բարեփոխման դեմ չարտոնված ակցիաները:

«Քննությունն ամբողջական տվյալներ ունի, որ Տուլեշովը նախկինում նախապատրաստական գործունեություն է իրականացրել, իսկ 2015-ից ակտիվորեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել իշխանության բռնի զավթման ուղղությամբ»,-ասել է ԱԱԿ մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռուսլան Կարասյովը:

Ըստ նրա, Տուլեշովի գործողությունների ծրագիրը ենթադրում էր վիճակի ապակայունացում երկրում լարվածության օջախների ստեղծման միջոցով, ինչպես նաև բողոքի ակցիաների ու զանգվածային անկարգությունների կազմակերպում, որի ֆոնին նա մտադիր էր ստեղծել այլընտրանքային կառավարություն և փոխել գործող իշխանությունների կառուցվածքը, հայտնում է Newsru-ն:

«Մենք ապացույցներ ունենք, որ ակցիաները ֆինանսավորել է Տուլեշովը դեռ 2015-ի դեկտեմբերին»,-ասել է Կարասյովը:

2016-ի հունվարին Տուլեշովին ձերբակալել էին հանցավոր խմբի ֆինանսավորման և թմրանյութեր պահելու մեղադրանքով: Փետրվարին դատարանն արտոնեց նրա կալանավորումը: Մեկուսարանում Տուլեշովը փորձել է օգտվել իրավիճակից և կազմակերպել Սարիգաշ քաղաքում զանգվածային անկարգություններ 2016-ի մայիսին:

Նա հայտնել է, որ այժմ Տուլեշովի հանցակիցներն արդեն ձերբակալված են: Այդ թվում` Ղազախստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ, ՍԴ նախկին անդամ, Իլյաս Բախտիբաևը, Հարավղազախական շրջանի ներքին գործերի դեպարտամենտի նախկին պետ, գեներալ-մայոր Հիբրաթուլլա Դոսկալիևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին:

Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---