ԻՊ-ն արգելել է Մոսուլի 2 մլն բնակիչներին լքել քաղաքը 6 հունիսի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլում մանում է մոտ 2 մլն բնակիչ, որոնց «Իսլամական պետության» գրոհայիններն արգելել են հեռանալ քաղաքից: Այդ մասին տեղեկացրել է Մոսուլի նախկին բնակիչ, լրագրող ու քաղաքագետ Գանեմ Ալ Աբեդը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մինչ ԻՊ հարձակումը Մոսուլի բնակչությունը մոտ 3,5 մլն էր: Բնակիչների մի մասը փախել է` բոլոր քրիստոնյաները, շիաները,եզդիները և կրոնական մյուս փոքրամասնությունները, քրդերի մի մասը, այն սունիները, որոնք չեն ցանկանում մնալ գրոհայինների իշխանության տակ»,-ասել է Ալ Աբեդը: Փոխարենը Մոսուլում են հավաքվել գրոհայիններին համակրող սունիները: Այսպիսով, Մոսուլի բնակչությունն այժմ 2 մլն է, որը պատանդ է դարձել գրոհայինների ձեռքում: «Վերջին շրջանում հումանիտար իրավիճակը քաղաքում աղետալի է դարձել: Սննդամթերքի պակաս կա, այն ինչ վաճառվում է շուկայում, շատ թանկ է: Աշխատանք քաղաքում չկա, փող` նույնպես»,-ասել է նա: Մարդիկ ծախսում են վերջին խնայողությունները: Մոսուլում շրջանառվում են իրաքյան դինարներն ու ԱՄՆ դոլարներ` ԻՊ հայտարարած «ոսկե դինարների» թողարկումը զուտ PR էր միայն: Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատների գրոհը Մոսուլի ուղղությամբ, որը վերահսկում են «Իսլամական պետության» ուժերը, նպատակ չի հետապնդում ազատագրել քաղաքը: Քրդերը չեն շտապում ազատագրել Մոսուլը, քանի որ պարզ չէ, թե ով է վերահսկելու քաղաքը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատները, որոնք գրոհում են իրաքյան Մոսուլի արվարձանները, մարտերի 3 օրում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից 120 քկմ տարածք են ազատագրել: Մոսուլից դեպի արևելք «փեշմերգա» ջոկատներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 9 գյուղ: Գրոհն Էլ Ֆալուջայի ուղղությամբ սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրաքյան բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Սպանվել է ԻՊ քաղաքային մարմնի ղեկավար Հաջի Համզան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց:«/i» Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |