ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակ՝ Սերգեյ Համբարձումյանին

ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակ՝ Սերգեյ Համբարձումյանին

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին հայտնի ֆիզիկոս Սերգեյ Համբարձումյանին կշնորհվի ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը: Այդ մասին հայտնում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

2 մլն ռուբլի դրամական պարգևի հանձնումը տեղի կունենա Մինսկում:

«Հայ գիտնականի գիտական նվաճումները լիովին համապատասխանում են համաշխարհային նվաճումների մակարդակին և նպաստում են ոչ միայն ՀՀ, այլ նաև ԱՊՀ զարգացմանը»,-նշել են հիմնադրամում:

Մրցանակի դափնեկիրների թվում են ռուս դերասան Յուրի Սոլոմինը, բելառուս կենսաբաններ Վլադիմիր Ռեշետնիկովը, Վլադիմիր Տիտոկը և Ելենա Սպիրիդովիչը, ղրղզ կոմպոզիտոր Մուրատբեկ Բեղալիև, մոլդավացի գրող Իոն Դրուցեն, տաջիկ նկարիչ Վաֆո Նազարովը, ադրբեջանցի դաշնակահար Ֆարհադ Բադալբեյլին, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Ումուտկան Մունալբաևը:

ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը սահմանվել է 2009-ին: Այն հանձնվում է ամեն տարի ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներին հումանիտար ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---