Ն. Պավլով. Ռուսաստանում հայերի սպանությունները «հայատյացության» դրսեւորում չեն հանդիսանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում այլատյացության հարցը բաձրացվում է բոլոր մակարդակներում անցնող հայ-ռուսական բոլոր բանակցություններին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, Ռուսաստանի Գլխավոր դատախազությունն ու ՆԳՆ-ն նախաձեռնում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի բացահայտեն նման հանցագործությունները: «Ցավալի է, որ դա կատարվում է իմ երկրում: Սակայն պետք է հասկանալ, որ այդ հանցագործություններն իրենց սոցիալական հիմքն ունեն եւ պայմանավորված են անցումային շրջանով, եւ չեն հանդիսանում «հայատյացության» դրսեւորում»,- ասել է ռուս դիվանագետը: Նա հիշեցրել է, որ վերջին երկու սպանությունները բացահայտված են, իսկ մեղավորները պատժված:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հաճախ հայերի մասնակցությամբ քրեական սպանությունները Հայաստանի ԶԼՄ-ներում ներկայացվում են որպես այլատյացության դրսեւորում: «Սակայն պետք է տարբերել կրիմինալն ու այլատյացությունը: Ռուսաստանի ՆԳՆ-ում եւ Գլխավոր դատախազությունում այժմ միջոցների համալիր է մշակվում, այդ գործընթացին մասնակցում են նաեւ դաշնության սուբյեկտների իշխանությունները, սակայն պատրաստ փաստաթղթեր դեռ չկան»,- ընդգծել է Պավլովը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---