Բյուջեից ծառայությունների ու ապրանքների գնման ծախսերը կտրուկ նվազել են 6 հունիսի 2016 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի ապրիլի ընթացքում պետբյուջեից ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար ծախսվել է մոտ 12.6 մլրդ դրամ: 2015 թվականի ապրիլին միևնույն նպատակով ծախսվել էր մոտ 26 մլրդ դրամ: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման ծավալներն, այսպիսով, պակասել են ավելի քան 2 անգամ: Ընդամենը 2016 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար ծախսվել է մոտ 42.7 մլրդ դրամ՝ 2015 թվականի 70.65 մլրդ դիմաց: Կրճատումը կազմել է 39.6%: Աշխատավարձերի գծով պետբյուջեից իրականացված ծախսերն, ընդհակառակը, աճել են 4%-ով: 2015 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում այդ նպատակով ծախսվել է 37.9 մլրդ դրամ, 2016 թվականի հաշվետու ժամանակաշրջանում՝ 39.7 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, բյուջեի ծախսերն, այնուամենայնիվ, աճել են՝ վարկերով տոկոսավճարների, սուբսիդիաների, կենսաթոշակների ու դրամաշնորհների գծով ծախսերի աճի պատճառով: 2016 ապրիլին ծախսվել է մոտ 128 մլրդ դրամ՝ 2015-ի 116.1 մլրդ դիմաց: Իսկ 4 ամսվա կտրվածքով ծախսերն աճել են 384.9 մլրդ դրամից մինչև 411.1 մլրդ դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել |