14 մարտի 2007 - 19:19 AMT
DPA-ն իր արխիվից հանել է «ՄԱԿ-ը ջարդերը մեկնաբանում է որպես ցեղասպանություն» հոդվածը
Գերմանիայում Թուրքիայի դեսպան Մեհմետ Ալի Իրտեմչելիկը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ «իր բազմաթիվ հայտարարություններից հետո, DPA գործակալությունն իր արխիվից հանել է «ՄԱԿ-ը ջարդերը մեկնաբանում է որպես ցեղասպանություն» հոդվածը, որը լույս է տեսել փետրվարի 14-ին»: Դեսպանի խոսքերով, նա երկու անգամ գործակալություն բողոք է հղել, եւ, վերջապես, գործակալությունը «ընդունել է իր սխալը», գրում է թուրքական Sahab թերթը: DPA-ի «Թուրք դեսպան. դա ցեղասպանություն չէ» հոդվածում Իրտեմչելիկը գրում է, որ «ցեղասպանություն» տերմինը ընդունվել է 1948 թվականին, երբ ընդունվել է ՄԱԿ-ի հռչակագիրը»: «Որեւէ ապացույց չկա, որ ՄԱԿ-ի կոմիտեներից մեկը ընդունել է այդ բնորոշումը, այդ հարցով զբաղվում էր ընդամենը ՄԱԿ-ի ենթակոմիտեն»,- գրում է Գերմանիայում Թուրքիայի դեսպանը: