14 մարտի 2007 - 19:53 AMT
Չնայած նախապատրաստական աշխատանքներին, Ղարաբաղի հարցով բանակցությունները դանդաղ են ընթանում
Չնայած նախապատրաստական աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները դանդաղ են ընթանում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ըստ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման արդյունքների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, այս անգամ փորձ արվեց քննարկել սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի մանրամասների երկրորդ շերտը: Հակառակ նրան, որ կողմերի միջեւ առկա է փոխադարձ դիրքորոշումների ավելի հստակ ըմբռնում, խորը տարբերություններն ակնհայտ են: «Մենք հավատում ենք, որ նախագահների հանդիպումը երաշխավորելու համար առաջընթացի հնրավորություններ դեռեւս կան, եւ այդ իսկ պատճառով մենք համաձայնեցիք մեկ այլ հանդիպման` ապրիլին»: Նրա խոսքերով, Հայաստանը հավատարիմ է բանակցային փաստաթղթում առկա սկզբունքներին: «Չնայած նրան, որ բազմաթիվ երկրորդական հարցերի շուրջ պայմանավորվածություն դեռեւս չկա, փաստաթղթում ներառված սկզբունքները անդրադառնում են հակամարտության երկարատեւ կարգավորման անհրաժեշտ հիմնարար հարցերին»,- հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: