«Սարատովյան ավիաուղիները» Սամարայից թռիչքներ կիրականացնեն Երևան

«Սարատովյան ավիաուղիները» Սամարայից թռիչքներ կիրականացնեն Երևան

PanARMENIAN.Net - «Ռոսավիացիան» «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը Սամարա-Երևան և Սամարա-Թել Ավիվ ուղղություններով կանոնավոր ավիաթռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, Իսրայել` մեկ անգամ, հայտնում է Սամարա.ռու-ն:

Սամարայից Երևան են թռչում նաև «Ուրալյան ավիաուղիները»` երկուշաբթի օրերին:

Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովում: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը «բաց երկնքի» քաղաքականություն է վարում և արդեն զգալի առաջընթաց ունի, մասնավորապես, բազում ավիաընկերություններ ցանկություն են հայտնել աշխատելու հայկական շուկայում, իսկ մի մասն արդեն արտոնագիր է ստացել:

Նորաստեղծ «Armenia» ավիաընկերությունն ապրիլի 21-ին իր առաջին չվերթն իրականացրեց Երևան-Թել Ավիվ երթուղով: Ընկերության գլխավոր քարտուղարի տեղակալ Գևորգ Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է հետագայում թռիչքներ կատարել նաև եվրոպական քաղաքներ, և այս պահին աշխատանք է տարվում այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---