Խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում կարժենա 1,9 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար կպահանջվի ընդհանուր առմամբ 678, 443 մլն դրամ (1,9 մլն դոլար): Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նշել է, որ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ծախսվել էր 255,4 մլն դրամ, կամ յուրաքանչյուր ընտրողի հաշվով` 0,19 դոլար: 2007 թվականին, հաշվի առնելով քվեատուփերի, ԿԸՀ շենքի տեխնիկական հագեցման, ուսուցման հետ կապված ԿԸՀ ծախսերը, յուրաքանչյուր ընտրողի հաշվով ծախսը կկազմի 1, 04 դոլար: Հայաստանի ԿԸՀ-ն որոշել է հրավերներ ուղղել մի շարք միջազգային կազմակերպություններին մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն գործուղելու վերաբերյալ: Դա որոշվել է մարտի 14-ի ԿԸՀ նիստում:



ՀՀ խորհրդարանը եւ ԱԳՆ-ն արդեն հրավերներ են ուղարկել ԵԱՀԿ եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԿԸՀ-ն իր հերթին հրավերներ է հղել ԵԱՀԿ երկրների դեսպանատներին եւ դիվանագիտական առաքելություններին, որոնց ներկայացուցչությունները գտնվում են Երեւանում, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին, IFES, IDEA հայկական ներկայացուցչությունների ղեկավարներին եւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, հաղորդում է «Ռեգնումը»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---