Սահմանամերձ գյուղերի երեխաները` Մոսկվայում. Կարմիր հրապարակ, Ցարիցինո, բալետ Մեծ թատրոնում

Սահմանամերձ գյուղերի երեխաները` Մոսկվայում. Կարմիր հրապարակ, Ցարիցինո, բալետ Մեծ թատրոնում

PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Հերմես» ակումբի անդամները Հայաստանի անապահով ընտանիքների 10 երեխայի համար էքսկուրսիա են կազմակերպել դեպի Մոսկվա, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Երեխաներից 7-ը սահմանամերձ շրջաններից են (4-ը` Տավուշի մարզից), 3-ը` ազատամարտիկների երեխաներ: Ինչպես նշել է ԿԳՆ ներկայացուցիչ, հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Բալասանյանը, սահմանամերձ Տավուշի և Վայոց Ձորի շրջանների անապահով երեխաների ցուցակը ներկայացրել է Հայ օգնության հիմնադրամը։ «Երեխաները տարբեր միջոցառումների են մասնակցել, շփվել են Վալենտինա Մատվիենկոյի (Դաշնային խորհրդի ղեկավար), ակադեմիկոս Ալբերտ Լիխանովի հետ։ Եղել են թանգարաններում, շրջել քաղաքում։ Մոսկվային սիրահարված` վերադարձել են»,-ասաց Բալասանյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջոցառմանը ԱՊՀ տարբեր երկրների երեխաներ են մասնակցել։

Երեխաներն էլ իրենց հերթին պատմել են, որ մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հասցրել են այցելել Տիեզերագնացության և Հայրենական պատերազմի թանգարան, եղել են կենդանաբանական այգում, զբոսնել Կարմիր հրապարակում, եղել են Ցարիցինոյում, ինչպես նաև համերգային ծրագիր են դիտել Մեծ թատրոնում։

«Հերմես» ակումբի կազմում ընդգրկված է Հայաստանում գործող շուրջ 35 ռուսական ընկերություն։ Ակումբը գործում է Ռուսաստանի դեսպանատանը կից, և այն ղեկավարում է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---