Քոնդոլիզա Ռայսն զգուշացրել է Ներկայացուցիչների պալատին Ցեղասպանության օրենքի ընդունման «հետեւանքների» մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Ռոբերտ Գեյթսը նամակ են հղել Ներկայացուցիչների պալատ, որում զգուշցանում են Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդուման դեպքում հնարավոր լուրջ հետեւանքների մասին: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, նամակը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Կոնգրեսի փոքրամասնության առաջնորդ Ջոն Բոերին եւ արտաքին գործերի հարցով հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսին: Ռայսն ու Գեյթսը իրենց նամակում զգուշցանում են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են լրջորեն բարդանալ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո, որը ներկայացվել է Պալատ հունվարի վերջում: Դեռ պարզ չէ` երբ է այն քննարկման ներկայացվելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---