Նիդերլանդների ԱԳՆ-ն դիմելու է խորհրդարանին՝ Ցեղասպանության ճանաչման հարցով

Նիդերլանդների   ԱԳՆ-ն դիմելու է խորհրդարանին՝ Ցեղասպանության   ճանաչման հարցով

PanARMENIAN.Net - Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է նամակով դիմել երկրի խորհրդարանին՝ Ցեղասպանության ճանաչման հարցով: Այս մասին հայտնել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաուման:

«Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը այս շաբաթ նամակով կդիմի խորհրդարանին», - գրել է դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ պատասնանելով ՀՀ նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանի հարցին, թե որն է Նիդերլանդների կառավարության տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում:

Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Քունդերսը 2015-ի ապրիլի 4-ին հայտարարել է, որ այն հարցը, թե արդյոք Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն էր իրավական առումով Նիդերլանդների կառավարությանը չէ, որ պետք է հղվի:

Դեռևս 2011 թ. հոլանդական խորհրդարանում լսումներ անցկացվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու շուրջ: Օրինագիծը 2006 թ. ներկայացրել էր խորհրդարան «Քրիստոնյա միություն» խմբակցությունը, սակայն այն այդպես էլ չստացավ մեծամասնության աջակցությունը: Օրինագծի ընդդիմադիրները իրենց մերժումը պատճառաբանեցին նրանով, որ նմանատիպ օրենք արդեն գործում է Հոլանդիայում: Բացի այդ, այն սահմանափակում է խոսքի ազատությունը:

Օրինագծի հեղինակները նշեցին, որ Ցեղասպանության ժխտման քրեականացման անհրաժեշտությունը հիմնավարված է ԵՄ 2008 թ. նոյեմբերի 28-ին «Պայքարը ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի ու դրսևորումների դեմ քրեական իրավունքի միջոցով» շրջանակային համաձայնագրով, ինչը քրեական պատիժ է ենթադրում Ցեղասպանության ժխտման համար: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում հանցագործության ժխտումը համարվում է լուրջ զանցանք և այդ սահմանմանը չի համապատասխանում: Որպես ցեղասպանության օրինակներ հիշատակվում էին Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի և Սրեբրենիցեի ցեղասպանությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---