ԱՎԾ. Բենզինը մայիսին թանկացել է 7 հունիսի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - 2016 թ մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.5% գնաճ և դիզելային վառելիքի 2.9% գնանկում: Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թ. մայիսին 2015 թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11.6% և 16.8%-ով, իսկ 2015 թ. դեկտեմբերի համեմատ`11.0% եւ 17.6%-ով : Մայիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ակցիզային հարկի» մասին փոփոխված և լրացված ՀՀ օրենքը, համաձայն որի բարձրացվել է ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ սահմանվել վառելիք օգտագործվող սեղմած գազի համար (8.330 դրամ՝ 1000 մ3-ի համար): Դիզելային վառելիքի ակցիզային հարկը 32.500 դրամից դարձել է 35.000 դրամ, բենզինի ակցիզային հարկը՝ ներկայիս 112.000 դրամից՝ 120.000, սպիրտային խմիչքներինը՝ 500-ից՝ 550 դրամ, ծխախոտինը՝ 5.000 դրամից՝ 5.500: Այսպիսով, բենզինի 1 լիտրի համար հարկային բեռը բարձրացել է մոտ 6 դրամով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |