ԿԲ. Հայաստանը կվերականգնի ոսկու պահուստները

ԿԲ. Հայաստանը կվերականգնի ոսկու պահուստները

PanARMENIAN.Net - Հայաստանը պլանավորում է վերականգնել ոսկու պահուստները: Այդ մասին է հայտարարել Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշել, է որ ձուլման գործարան է կառուցվում, և 2017 թվականին Հայաստանը կկարողանա դորե ձուլվածք արտադրել:

«Մենք գնելու ենք ոսկին արտադրողից մեծ ծավալներով ու լրացնելու ենք պահուստները», - նշել է պաշտոնյան, գրում է Arka գործակալությունը:

Ջավադյանի խոսքերով, աշխատանքները կավարտվեն մինչև 2017 թվականը: Միաժամանակ նա նշել է, որ տվյալ պահին Հայաստանը ոսկիով պահուստներ չունի:

Հայաստանը վաճառել է պահուստների 1.4 տոննա ոսկին 2003 թվականին $17 մլն-ով:

Կարդացեք նաև. ՀՀ պետական գանձարանում մոտ 90 կգ ոսկի կա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---