Վրացի գործարար. Հայաստանում McDonald's բացելու հավանություն եմ ստացել

Վրացի գործարար. Հայաստանում McDonald's բացելու հավանություն եմ ստացել

PanARMENIAN.Net - Վրացի գործարար Թեմուր Չկոնիան հավանություն է ստացել Հայաստանում McDonald's բացելու համար: Այդ մասին հայտարարել է ինքը՝ գործարարը, գրումէ «Sputnik Հայաստան»-ը։ Լուրը, թե McDonald's արագ սննդի ցանցը շուտով մասնաճյուղ կբացի Երևանում, ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն տեղի բնակչության, հայ գործարարների շրջանում, այլև մամուլում։

Հայաստանում McDonald's բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։

«Ստացել եմ McDonald's կորպորացիայի գլխամասային գրասենյակի համաձայնությունը` կապված Հայաստանում արագ սննդի ցանց բացելու հետ։ Մնացել է հարցը լուծել Հայաստանի կառավարության հետ։ Մենք 100 տոկոսով համոզված ենք, որ կբացենք McDonald's։ Դա միայն ժամանակի հարց է»,- ասել է Չկոնիան։

McDonald's-ի շուրջ կրքերը թեժացան, երբ 2016-ի մարտին վրացի գործարար Թեմուր Չկոնիան հայտնեց, որ մտադիր է McDonald's բացել։ Միաժամանակ նա մանրամասն նկարագրել էչ շինության տեսակը և տվյալներ ներկայացրել հայկական շուկայի մասին։

Նրա խոսքով` մեկ McDonald's կառուցելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք, իսկ Հայաստանի տարածքում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան, որտեղ կարող է աշխատել մինչև 30 տարեկան մոտ 1500 մարդ։

Տեղի գործարարները կասկածում են McDonald's ցանցի բացմանը, քանի որ նրանցից ոմանք ժամանակին փորձել են անել դա, բայց փախողվել:

McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---