Թուրքիայի ԱԳ նախարար. Թուրքերի դեմ ռուսներին հայերն են տրամադրում

Թուրքիայի ԱԳ նախարար. Թուրքերի դեմ ռուսներին հայերն են տրամադրում

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական ԶԼՄ-ները ղեկավարվում են «մի խումբ հայերի» կողմից, որոնց նպատակը թուրքերի բարի համբավն արատավորելն է:

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն՝ մեջբերելով թուրքական լրատվամիջոցներին, նման հայտարարություն նա արել է թուրքական TRT Haber-ին հարցազրույցում:

«Նրանք փորձում ռուս ազգին թուրք ազգի դեմ տրամադրել, սակայն, ինչպես տեսնում ենք, այդքան էլ լավ չի ստացվում», - ասել է նա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ գերմանական մամուլն անկախ չէ:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---