Դյուսելդորֆում փախստականների ճամբար է հրդեհվել. 25 մարդ տուժել է

Դյուսելդորֆում փախստականների ճամբար է հրդեհվել. 25 մարդ տուժել է

PanARMENIAN.Net - Խոշոր հրդեհ է բռնկվել գերմանական Դյուսելդորֆ քաղաքում, հրդեհն ընդգրկել է ժողովների դահլիճը, որն օգտագործվում է որպես փախստականների տեղակայման ժամանակավոր կացարան:

Իշխանությունները հայտարարել են, որ շենքի բոլոր բնակիչները տարհանվել են, բժշկական օգնության համար դիմել է 25 մարդ, BBC-ին հղումով գրում է Tert.am-ը:

Դյուսելդորֆում փախստականների կենտրոնում ապրում են ներգաղթյալներ, որոնք սպասում են Հյուսիսային Ռեյն- Վեսթֆալիա շրջանի այլ հատվածներ ուղարկվելուն:

2015-ին փախստականների ճամբարներ են հրդեհվել Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, 2016-ին՝ Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---