Սիրիայի նախագահ. Էրդողանի երազանքները կթաղվեն Հալեպում

Սիրիայի նախագահ. Էրդողանի երազանքները կթաղվեն Հալեպում

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմը ֆաշիստական է անվանել, իսկ սիրիական Հալեպը` իսլամիստական ծրագրերն իրականացնելու Թուրքիայի նախագահի վերջին հույսը: Էրդողանի ֆաշիստական ռեժիմը միշտ կենտրոնացել է Հալեպի վրա, սակայն նրա երազանքները կթաղվեն Հալեպում»,-ասել է Ասադը:

«Վերջին շրջանում Էրդողանը հազարավոր ահաբեկիչների թույլ է տվել անցնել դեպի Հալեպ: Նա խուլիգանի դեր է կատարում համաշխարհային քաղաքականության մեջ»,-ասել է նա: Ասադը նշել է, որ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի օգնությամբ ահաբեկիչների ջախջախումն անխուսափելի է, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---