Կառավարությունն Audi, Toyota, Mitsubishi ու ռուսական մեքենաներ կվաճառի

Կառավարությունն Audi, Toyota, Mitsubishi ու ռուսական մեքենաներ կվաճառի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 9-ի նիստին կքննարկի մի շարք պետական գերատեսչություններից մեքենաների հետ վերցնելու ու դրանք օտարելու հարցը:

Ինչպես նշվում է նիստի օրակարգի փաստաթղթերում, մասնավորապես, օտարվելու են առողջապահության նախարարության, Ազգային ժողովի ու կառավարության աշխատակազմի մեքենաները:

Վաճառվող մեքենաների մեծ մասը ռուսական է: ԱԺ-ից կօտարվի 24 մեքենա, այդ թվում` 1998 է. Mitsubishi Galant՝ մոտ գնված 6 մլն դրամով, 2003 թ Peugeot 406՝ գնված 9.3 մլն դրամով:

Կառավարության աշխատակազմը կվաճառի 15 մեքենա, այդ թվում՝ 2002 թվականի արտադրության Toyota Land Cruiser՝ գնված 15.5 մլն դրամով, 1982 թ. Mercedes S500` գնված 4.6 մլն դրամով, 1995 թ. Mercedes 124` գնված 4 մլն դրամով:

Առողջապահության նախարարությունից 26 մեքենա կվերցվի: Ամենաթանկը 2003 թ. արտադրության Audi է (կոնկրետ մակնիշը չի նշվում), որի սկզբնական արժեքը կազմել էր 27.3 մլն դրամ:

Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունըմոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---