Վարչապետ. 3-4 փոխնախարարի հաստիք կկրճատվի

Վարչապետ. 3-4 փոխնախարարի հաստիք կկրճատվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը կրճատել է էկոնոմիկայի փոխնախարարի հաստիքն ու պատրաստվում է կրճատել ևս 3-4 նախարարի տեղակալների:

Այդ մասին է հայտարարել Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Հովիկ ԱբրահամյանըԼ

Շատ քաղաքական գործիչներ կան, որ իրոք ցանկանում են չհավատալ, բայց մեր գործունեությամբ մենք փորձելու ենք համոզել, որ մեր աշխատանքը բերելու է ծախսերի արդյունավետության: Ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, քայլ առ քայլ իրականացնելու ենք: Պարզապես չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր հարցրերը կլուծվեն, ոչ, դրա համար ժամանակ է պետք, ռեսուրս: Բայց մենք հետևողական, դանդաղ շտապելով գնում ենք առաջ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, հայտնում է Tert.am-ը:

«Փորձում ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր դրամ ծախսվի արդյունավետ»,- ասել է նա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Որպես առաջին քայլ` առաջարկվեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը. դրանք կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

Կարդացեք նաև. Կառավարությունն Audi, Toyota, Mitsubishi ու ռուսական մեքենաներ կվաճառի

Ինչ է արվել պատերազմից հետո. Ապրիլին հաջորդած 2 ամսում կատարված աշխատանքը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---