Ուսանողներին տարկետումից զրկելու օրինագիծն ԱԺ կբերվի ԿԳՆ-ում լրացումներից հետո

Ուսանողներին տարկետումից զրկելու օրինագիծն ԱԺ կբերվի ԿԳՆ-ում լրացումներից հետո

PanARMENIAN.Net - 18 տարեկանից զորակոչի ենթակա տղամարդկանց՝ անկախ ԲՈՒՀ ուսանող լինելու հանգամանքից զորակոչելու օրինագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի մի քանի օրվա ընթացքում:

Այդ մասին է հայտարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, պատասխանելով պատգամավորի հարցին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ գերատեսչությունները դիտողություններ են արել, և այժմ այն կրթության և գիտության նախարարությունում է՝ լրամշակվում է:

Ապրիլի 27-ին զորակոչի կարգի փոփոխության քննարկման ընթացքում Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ որոշ մասնագիտությունների տեր ուսանողների համար բացառություններ լինելու են: «Կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը՝ բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,-ասել էր նա:

Գործող կարգի համաձայն, համալսարաններում պետպատվերով սովորող ուսանողները ստանում են զինծառայությունից տարկետում: Նույնը վերաբերվում է նաև ասպիրանտներին, իսկ գիտական թեզ պաշտպանողներն ազատվում են պարտադիր ծառայությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---