Այվազովսկու կտավը՝ MacDougall's աճուրդի տան գլխավոր նմուշ

Այվազովսկու կտավը՝ MacDougall's աճուրդի տան գլխավոր նմուշ

PanARMENIAN.Net - Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» կտավը, ինչպես և սպասվում էր, դարձել է MacDougall's աճուրդի տան գլխավոր նմուշը: Ընդհանուր վաճառքից ստացվել է ավելի քան 3.3 մլն ֆունտ սթերլինգ եկամուտ:

Այվազովսկու կտավը վաճառվել է 499.000 ֆունտ սթերլինգով (մոտ $727.000-ով)` 450.000-600.000 նախնական արժեքի դեպքում: Այդ աշխատանքը նվիրված է նկարչի ամենասիրելի թեմաներից մեկին` նավաբեկությունից փրկվելուն, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Հռոմեացիների կառուցած սիրիական Պալմիրա քաղաքի պատկերը, որի հեղինակն Ալեքսանդր Յակովլևն է, նույնպես կարևոր նմուշ է դարձել և վաճառվել է 461.000 ֆունտ սթերլինգով` 110.000-150.000 նախնական արժեքի դեպքում:

Հունիսի 6-ին հայտնի է դարձել, որ Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել է Christie's լոնդոնյան աճուրդի տանը 194,5 հազար բրիտանական ֆունթ սթերլինգով (մոտ $281 հազար): Կանխատեսվում էր, որ կտավը կվաճառվի 200-300 հազար բրիտանական ֆունթ սթերլինգի միջակայքում: 2 այլ կտավ՝ «Նավաբեկությունը» և «Սալադինի ամրոցի տեսարանը Նեղոսի ափից», վաճառվել են 158,5 հազար և 110,5 հազար ֆունթով (համապատասխանաբար $229 հազար և $160 հազար):

Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»:

Կարդացեք նաև՝ Երբ վաճառվում է անգինը. Հովհաննես Այվազովսկու կտավները միջազգային աճուրդներում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---