Fitch-ի կոնֆերանսը՝ առաջին անգամ Երևանում. Ներկայությունն ընդլայնվում է

Fitch-ի կոնֆերանսը՝ առաջին անգամ Երևանում. Ներկայությունն ընդլայնվում է

PanARMENIAN.Net - 2016թ-ի հունվարին Fitch Ratings վարկանիշային միջազգային գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը տվել է «B+» վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին հունիսի 9-ին Երևանում առաջին անգամ կազմակերպված Fitch միջազգային վարկանիշային ընկերության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ընկերության ԱՊՀ-ի և Սևծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը:

Նրա խոսքերով՝ ՀՀ-ին հաջորդ վարկանիշը կտրվի 2016-ի հուլիսի 22-ին:

Սուրկովն ասել է, որ տարածաշրջանում տրված վարկանիշների քանակը 301 է. ամենախոշորը Ռուսաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան են, գրում է Panorama.am-ը:

«Հայաստանին մինչև օրս տվել ենք 3 վարկանիշ, բայց հույս ունենք, որ այստեղ կընդլայնենք մեր ներկայությունը»,- ընդգծել էնա՝ հավելելով, որ մինչև օրս Fitct-ը վարկանիշ է շնորհել Ամերիաբանկին և Արդշինբանկին:

Անդրադառնալով Հայաստանում կոնֆերանսի անցկացմանը՝ Դմիտրի Սուրկովը նշել է, որ իրենք այստեղ չէին լինի, եթե վերջին տարիներին չլիներ կառուցողական և արդյունավետ գործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Fitch-ն ունի 100 տարվա պատմություն: Ներկայումս ընկերությունն ունի երկու գրասնեյակ Նյու Յորքում և Լոնդոնում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 100-ի: Ընկերությունը տրամադրում է ֆինանսական լուծումներ, հետազոտական աշխատանքներ և կանխատեսումներ: Բացի այդ, իրականացնում է հատուկ մշակված վերապաստրաստումներ, ինչպես նաև կրթական գործընկերության ծրագրեր:

2015-ի հուլիսին Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ:

Միջազգային վարկանիշային գործակալությունը 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---