Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել 9 հունիսի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության 2015-ի զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ: Եզդիների կոմպակտ բնակության վայրերն Իրաքում ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ են: Գրավյալ տարածքներում իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ 2015-ի նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները: Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ են՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը: Վերջինս հայտնել է՝ քանի որ թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները և թե՛ ինքն ունեին նմանատիպ նախագծեր, որոշեցին միավորել դրանք: «Քանի որ խոսքն առնչվում է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունը ներկայացնող ՀՀ քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն այն երկրում, որտեղ իրենք ապրում են, իրենց ձայնը բարձրացնել, մանավանդ, որ նպատակը ցեղասպանության հանցագործությունները կանխելն է»,- պարզաբանել է Պողոսյանը, գրում է Tert.am-ը: Նա նշել է, որ հայտարարության տեքստը բաց է, ու բոլոր քաղաքական ուժերը կարող են միանալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |