Հունիսի 13-15-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 13-15-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հունիսի 13-15-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հունիսի 13-15-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն», - գրել է Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին նվազել էր 4-5 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---