Գյուղնախարարի 5 տեղակալից 3-ն ազատվել է աշխատանքից

Գյուղնախարարի 5 տեղակալից 3-ն ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գյուղնախարարն ուներ 5 տեղակալ:

Ավելի վաղ կառավարությունը կրճատեց էկոնոմիկայի փոխնախարարի հաստիքն, իսկ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ պատրաստվում է կրճատել ևս 3-4 նախարարի տեղակալների:

Շատ քաղաքական գործիչներ կան, որ իրոք ցանկանում են չհավատալ, բայց մեր գործունեությամբ մենք փորձելու ենք համոզել, որ մեր աշխատանքը բերելու է ծախսերի արդյունավետության: Ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, քայլ առ քայլ իրականացնելու ենք: Պարզապես չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր հարցրերը կլուծվեն, ոչ, դրա համար ժամանակ է պետք, ռեսուրս: Բայց մենք հետևողական, դանդաղ շտապելով գնում ենք առաջ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը,

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Որպես առաջին քայլ` առաջարկվեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը. դրանք կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---