Վաշինգթոնի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում սխալ է եւ անարդարացի

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությանն այն մասին, որ «նա խեղաթյուրում է իրականությունը, ասելով, որ ԱՄՆ-ը հերքում են Հայոց ցեղասպանությունը»: Համբարյանի խոսքերով, Ռիչարդ Հոգլանդը սենատորներ Քերիին եւ Բոքսորին գրավոր պատասխանել է, որ Ցեղասպանություն չի եղել եւ հարցականի տակ է դրել Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը: «Եթե ուզում ես հասկանալ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, պետք է հստակ պատկերացում կազմես հայության համար կարեւոր այդ հարցի վերաբերյալ իշխանությունների կեցվածքի մասին: Իրենք կարող են բառախաղեր անել, բայց մեզ համար կարեւորը օրենսդրությունն է»,- հայտարարել է ANCA-ի տնօրենը: Նա ընդգծել է, որ շատ տխուր է, որ այս հարցի բարոյական կողմը ամերիկյան կառավարության կողմից չի հարգվում: «ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կեցվածքով բավական հետ է մնում ԱՄՆ Կոնգրեսից, ամերիկյան հասարակությունից, ամերիկյան լրատվամիջոցներից եւ ԱՄՆ նահանգներից: Մենք կոչ ենք անում ամերիկյան իշխանություններին ընդունել Ցեղասպանությունը, բայց ամերիկյան կառավարությունը շարունակում է մնալ թուրքական շահերի պաշտպանը»,- ընդգծել է Արամ Համբարյանը: Նա վստահ է, որ թե՛ Երեւանում, թե՛ Վաշինգտոնում ամերիկյան կառավարության ներկայացուցիչները գիտեն, որ այս հարցում վարած քաղաքականությունը ճիշտ չէ, արդարացի չէ: «Ես, ամեն դեպքում, հուսով եմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցները նույն անկեղծությամբ ու խիզախությամբ պետք է խոսեն Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես դա արեց նախկին դեսպան Ջոն Էվանսը»,- ասել է ANCA-ի տնօրենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---