Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիսը. Վնասներ կան

Հակառակորդը  գնդակոծել է սահմանամերձ   Բաղանիսը.  Վնասներ կան

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Տավուշի սահմանամերձ Բաղանիս գյուղը:

Վնասվել են տանիքներ և լուսամուտներ, տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը», - գրել է գյուղապետը:

Բաղանիսը վերջին անգամ գնդակոցվել է 2016-ի ապրիլի 6-ին: Տուժածներ չկային: Գյուղը գնդակոծության էր ենթարկվել նաև 2015-ի դեկտեմբերին, սեպտեմբերին, նոյեմբերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---