Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները մեղադրում են Թուրքիայի ոստիկանությանը

PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի 2007 թվականի հունվարի 19-ին սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները երեկ պահանջել են իրավական հետաքննություն անցկացնել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված են եղել հանցագործության մեջ: Այդ մասին Ստամբուլում լրագրողներին ասել է փաստաբան Բահրի Բայրամ Բելենը: Մեկ այլ փաստաբան Ֆեթիե Չեթինը ցույց է տվել այն գրության պատճենը, որով Տրապիզոնի ոստիկանները տեղեկացրել էին Ստամբուլի իրենց գործընկերներին պատրաստվող սպանության մասին: Փաստաբանի վկայությամբ նույն բովանդակության 17 գրություն է ուղարկվել Ստամբուլի ոստիկանություն: «Սա ապացուցում է, որ դա թերացում կամ մոռացկոտություն չէր, այլ իշխանությունների գիտակցված մասնակցություն հանցագործությանը», - ընդգծել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---