Գերմանիայում առաջարկել են ստեղծել ահաբեկչությանն առնչվող համաեվրոպական բազա

Գերմանիայում առաջարկել են ստեղծել ահաբեկչությանն առնչվող  համաեվրոպական բազա

PanARMENIAN.Net - Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դը Մեզիերը, ելույթ ունենալով Բունդեսթագում, կոչ է արել ահաբեկչական գործողություններին առնչվող անձանց տվյալների համաեվրոպական բազա ստեղծել: Նա ներկայացրել է պատգամավորներին հակաահաբեկչական օրենսդրության օրինագիծը, որով նախատեսվում է ավելի սերտացնել հատուկ ծառայությունների աշխատանքը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս:

«Եվրոպայում մեզ դաշինք է հարկավոր անվտանգության ոլորտում. Եվրոպայից դուրս` գործընկերություն անվտանգության ոլորտում: Դա սկսվում է տվյալների փոխանակումից իրավապահ մարմինների միջև, ինչպես նաև հատուկ ծառայությունների միջև: Մենք մտադիր ենք համաեվրոպական բազա ստեղծել այն անձանց համար, որոնք մասնակցում են ահաբեկչական կազմակերպություններին: Եվրոպայի հատուկ ծառայությունները պետք է կիսեն իրենց տվյալներն այդ ոլորտում և ավելի սերտ աշխատեն միմյանց հետ»,-ասել է Դե Մեզիերը:

Ըստ նախարարի, խոսքը կոնկրետ մարդկանց հետևելու մասին է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե ահաբեկիչները միջազգային ցանց են ստեղծում, ապա հատուկ ծառայությունները ևս պետք է միավորվեն միջազգային մակարդակով»,-ասել է Մեզիերը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---