«Արսենալը» Մխիթարյանի համար ավելի քան $36 մլն է առաջարկում![]() 9 հունիսի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է The Sun-ը: Ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է £25 մլն (ավելի քան$36 մլն) և մտադիր է գործարք կնքել մինչև «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի ավարտը: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թ.: «Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ և առաջարկել է տարեկան 4 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարին: Մի շարք ակումբներ՝ բրիտականակն «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Յուվենտուսը», պայքար են մղում նրան իրենց կազմում տեսնելու համար: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը: Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: «Բորուսիան» որոշել է չվաճառել Մխիթարյանին, որի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի, Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը: Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. «Արսենալը» նախապատվությունը տալիս է Մխիթարյանին, չնայած հետաքրքրված է Մահրեզով ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |