Գորիսի, Մեղրու հին քաղաքներն ու տասնյակ մշակութային հուշարձաններ կբարեկարգվեն

Գորիսի, Մեղրու հին քաղաքներն ու տասնյակ մշակութային հուշարձաններ կբարեկարգվեն

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունիսի 9-ի նիստում հավանության է արժանացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված $ 55 մլն վարկային համաձայնագիրը, որով զբոսաշրջային ու մշակութային ենթակառուցվածքների բարեկարգում է նախատեսվում:

Մասնավորապես, գումար կտրամադրվի Գորիսի և Մեղրու հին քաղաքներում, Արենու, Տաթևի և Տանձաթափի գյուղերում աշխատանքների համար՝ ներառյալ հանրային ենթակառուցվածքի, շենքերի ճակատային հատվածների և տանիքների, հանրային տարածքների, թանգարանների, մոտեցնող ճանապարհների, ջրի/կոյուղու և փողոցային լուսավորության վերականգնմանը:

Նաև գումար կտրամադրվի Գառնու տաճարի և կիրճի, Գեղարդավանքի, Դվինի թանգարանի, Խոր Վիրապի վանքի, Արենու շուկայի և անձավի, Մոզրովի անձավի, Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի և Սանահինի մշակութային ժառանգության պահպանության և վայրի կառավարման միջոցառումների բարելավման նպատակով: Այս միջոցառումները ի թիվս այլոց կարող են ներառել իրականացման վայրի կառավարման պլանների իմաստով խորհուրդ-առաջարկները, այցելուների համար նախատեսվող կառույցների կառուցումը` տեղեկատվական կենտրոններով, սրճարաններով, հասարակական զուգարաններով և ապահով կայանատեղիներով, մշակութային ժառանգության հուշարձանների և շրջակա տների պահպանությունը և հասանելիության բարելավումը` մոտեցնող ճանապարհների և հանրային ենթակառուցվածքի միջոցով:

Համաձայնագրով սահմանված վարկավորման պայմանները հետևյալն են` վարկի գումար՝ 55 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույք՝ լողացող՝ 6-ամսյա Libor + լողացող սպրեդ, պարտավորության վճար՝ 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, մայր գումարի մարման ժամկետ՝ 25 տարի, արտոնյալ ժամկետ՝ 14.5 տարի, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, մարման ժամկետ 25 տարի, որից արտոնյալը` 14.5 տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---