Հայկական պանիրը կփոխարինի եվրոպական տեսակները ռուսական շուկայում

Հայկական պանիրը կփոխարինի եվրոպական տեսակները ռուսական շուկայում

PanARMENIAN.Net - Հայ արտադրողները կարող են արտադրել և ռուսական շուկա առաքել հայտնի եվրոպական պանրատեսակներ: Այդ մասին «Միր» հեռուստաալիքին է հայտնել Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Ըստ նրա, տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 20 հազար տոննա պանիր, որի մեծ մասը տեղական պանրատեսակներն են: Առանձնահատկությունն այն է, որ կաթը, որից արտադրվում է հայկական պանիրը, տալիս են կովերը, որոնք արածում են 1800 մ բարձրության վրա գտնվող արոտավայրերում: Դա առանձնակի համ է տալիս արտադրանքին, հայտնում է հեռուստաալիքը:

Այդ որակի կաթը թույլ է տալիս եվրոպական տեսակների բարձրորակ պանիր արտադրել, այդ թվում «Ռոկֆոր», «Մոցարելա», »Գաուդա», «Չեդդեր»: Հայ պանրագործները մտադիր են ավելացնել առաքումները ՌԴ, որտեղ եվրոպական ապրանքատեսակների ներմուծման արգելք է գործում:

«Մենք արտահանում ենք նաև ավանդական հայկական պանրատեսակներ` «Լոռի» և «Չանախ», որոնք հիմնականում պահանջված են ռուսաստանաբնակ հայերի շրջանում: Այժմ մեր արտադրողները որոշել են ձեռնամուխ լինել պանրի եվրոպական տեսակների արտադրությանը, մենք բավարար ռեսուրսներ ունենք սկսելու համար այդ պանրատեսակների արտահանումը»,-ասել է Մակարյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական արտադրության պանրի արտահանումը ՌԴ աճել է 2 անգամ:

2016-ի առաջին եռամսյակի արդյունքում Ռուսաստան է ներմուծվել 49,3 հազար տոննա պանիր, ինչը 31%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն շրջանում: Ներկրումն առաջին հերթին աճում է Բելառուսից` 41%-ով, Սերբիայից` 87%-ով, Հայաստանից` 2 անգամ:

2014-ի օգոստոսի 7-ին ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, Ռուսաստանը սննդամթերքի էմբարգո սահմանեց ԵՄ երկներից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից և Կանադայից ներկրման համար: 2015-ի օգոստոսի 6-ին այն երկարացվեց ևս 1 տարով: 2016-ի մարտին ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտարարել է, որ էմբարգոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ «պահպանվում է արտաքին ճնշումը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---