Լրագրող Անուշ Էլբակյանը՝ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» մրցանակակիր

Լրագրող Անուշ Էլբակյանը՝ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» մրցանակակիր

PanARMENIAN.Net - Նորությունների ակնառու լուսաբանման` «Կարճ վավերագրական նյութ/ ֆիլմ» անվանակարգում Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի` «Նոր Անգլիա «Էմմի» մրցանակը (New England Emmy Awards – Outstanding News Report – Serious Feature) շնորհվել է 25-ամյա Անուշ Էլբակյանին:

Նա ավելի վաղ ստացել է ևս երկու հեղինակավոր մրցանակ։ Էլբակյանը մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների և հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել է Պուլիցերյան մրցանակի, ինչպես նաև ստացել է ԱՄՆ-ի՝ Առցանց նորությունների ասոցիացիայի (Online News Association)՝ առցանց լրագրության մրցանակը (Online Journalism Award)՝ հրատապ նորությունների լուսաբանման համար, գրում է Aravot.am-ը:

Էլբակյանը 10 տարեկան էր, երբ Հայաստանից ԱՄՆ է մեկնել, սովորել է Սաֆոլք համալսարանում ( Suffolk University):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---