Հայկական գինիները ներկայացվեցին «Գինու օր 2016» ամենամյա գինու ցուցահանդեսին Լիտվայում

Հայկական գինիները ներկայացվեցին «Գինու օր 2016» ամենամյա գինու ցուցահանդեսին Լիտվայում

PanARMENIAN.Net - Լիտվայի «LITEXPO» կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-րդ ամենամյա գինու ցուցահանդեսը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ «Գինու օր 2016» (Vyno dienos 2016) խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրողներ, ներմուծողներ, գինու համար նախատեսված պարագաներ առաջարկող ընկերություններ։

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 տեսականի։ Հայկական տեսականին ներկայացնում էր Լիտվայում հայկական գինիների պաշտոնական ներկայացուցիչը համարվող «Gadara» ընկերության ղեկավար Գառնիկ Ղազարյանը։

Vyno dienos 2016-ը Բալթյան երկրների խոշորագույն ալկոհոլին նվիրված միջոցառումն է: Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 3600 այցելու:

Կարդացեք նաև. Հայկական գինիները՝ Ամստերդամի մասնագիտական փառատոնում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---