Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մետաղադրամներ են թողարկվել

Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մետաղադրամներ  են  թողարկվել

PanARMENIAN.Net - Բրազիլական մետաղադրամ հատող կազմակերպությունը սկսել է թողարկել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հուշադրամները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Խաղերի խորհրդանշող մետաղադրամները ոսկուց, արծաթից, ոսկեջրված բրոնզից և բրոնզից են: Օլիմպիական խաղերի ջահով մետաղադրամը թողարկվել է 50 օրինակով (մոտ 2600 ԱՄՆ դոլար) և կշռում է 17.7 գրամ: Արծաթե մետաղադրամներն թողարկվել են 2000 օրինակով:

Ոսկեջրված բրոնզե (55 ԱՄՆ դոլար) և բրոնզե մետաղադրամները կշռում են 24 գրամ և ընդհանուր առմամբ թողարկվել են 8000 օրինակով:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում՝ Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցում:

Հունիսի 10-ի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 27 ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---