Քրդական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը

Քրդական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Քրդական «Քրդստանի ազատության բազեներ» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես ասվում է խմբավորման կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, Թուրքիան այլևս անվտանգ չէ զբոսաշրջիկների համար, սակայն զբոսաշրջիկները չեն կազմակերպության թիրախը:

Թուրքական իշխանությունները պայթյունի համար մեղադրում էին Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին, հայտնում է ՌԻԱ Նովստին:

Հունիսի 7-ին Ստամբուլում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 11 մարդ զոհվել է, 36-ը` վիրավորվել: Զոհվածներից 6-ը ոստիկան էր, 5-ը` քաղաքացիական անձ: Միջադեպը տեղի է ունեցել կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում: Ըստ թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության, մահապարտ ահաբեկիչը կին է եղել:

Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունների քանակը Ստամբուլում կտրուկ աճել է: Վերջին այդպիսի պայթյունը տեղի է ունեցել մայիսի կեսին` Մալթեփե շրջանում: Դրանից առաջ ականապատ մեքենայի պայթյունից 8 մարդ զոհվեց, որից 5-ը զինվորական էր: Ահաբեկչությունների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Ահաբեկչական գործողությունները քրդերի պատասխանն են Անկարայի հատուկ գործողություններին, որը մեկնարկել է 2015-ի հուլիսին երկրի քրդաբնակ շրջաններում:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---