16 մարտի 2007 - 18:29 AMT
Վ. Չեչելաշվիլի. ՎՈՒԱՄ-ն ակտիվորեն աշխատում է խաղաղապահ կոնտինգենտ ստեղծելու ուղղությամբ
Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն ՎՈՒԱՄ-ի խաղաղապահ կոնտինգենտի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում: Այդ մասին հայտնել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար, Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վալերի Չեչելաշվիլին: Նա նշել է, որ այդ հարցով զբաղվում են ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերը. «Խաղաղապահ կոնտինգենտն անպայման կձեւավորվի»: Նա նշել է, որ աշխատանք է տարվում նաեւ ՎՈՒԱՄ-ի միջազգային ոստիկանական կոմպոնենտի ստեղծման ուղղությամբ, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»: