Ալիևը չեղարկել է Բունդեսթագում իր հանդիպումները. Ցեղասպանության ճանաչման դեմ է բողոքում

Ալիևը չեղարկել է Բունդեսթագում իր հանդիպումները. Ցեղասպանության ճանաչման դեմ է բողոքում

PanARMENIAN.Net - Գերմանիա այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղյալ է հայտարարել Բունդեսթագում նախօրոք պլանավորված հանդիպումները` ի նշան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի։

Ալիևը, շեղվելով արարողակարգից, հրաժարվել է նաև Բունդեսթագում հանդիպել գերմանա-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, ադրբեջանական APA-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Բունդեսթագի որոշումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ համատեղ մամուլի ասուլիսում դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Դա անարդար է, երկակի ստանդարտներ, պատմության խեղաթյուրում: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է»,- ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---