$5 մլն-ի մարդասիրական օգնություն ԼՂՀ-ին՝ «Հայաստան Արցախ» հիմնադրամից10 հունիսի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան Արցախ» հիմնադրամն ապրիլ-մայիսին $5 մլն-ի մարդասիրական օգնություն է հավաքագրել: Հայաստանին ու Արցախին օժանդակելու նպատակով հիմնադրամը հավաքագրել է $4 մլն արժողությամբ դեղորայք և այլ մարդասիրական ապրանքներ, և $1 մլն-ի չափով արժեքավոր իրեր, տեղեկացնում է «Հայաստան Արցախ» հիմնադրամը: Հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը տեղեկացրել է, որ ապրիլին և մայիսին «Հայաստան Արցախ» հիմնադրամի տեղ հասցրած օժանդակությունը ներառում է անհրաժեշտ դեղորայք` քաղցկեղի, սրտի, աղիքային և մտավոր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև դեղեր և բժշկական պարագաներ` պատերազմի պատճառով ստացված վերքերի բուժման համար: «Հիմնադրամին կանոնավոր կերպով առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղեր և բժշկական պարագաներ` Հայաստանին ու Արցախին օժանդակելու համար: Քաջալերում ենք հայ անհատներին ու կազմակերպություններին առատաձեռնության համար, որպեսզի կարողանանք շարունակել մեր առաքելությունը` անհետաձգելի նպաստ տրամադրելով Հայաստանի ու Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,-ասel 1 Սասունյանը: 2015-ից «Հայաստան Արցախ» հիմնադրամը $14.1 մլն-ի մարդասիրական օժանդակություն է հավաքագրել Հայաստանի ու Արցախի բնակչության համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |