ԿԽՄԿ. ՀՀ սահմանը հատած կինը վերադարձել է Ադրբեջան10 հունիսի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանին է հանձնվել քաղաքացիական անձը՝ կինը, որը հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում: Փոխանցումը տեղի է ունեցել հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Գործելով որպես չեզոք միջնորդ՝ ԿԽՄԿ-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին հայրենադարձումն իրականացնելու հարցում, տեղեկացնում է ԿԽՄԿ գրասենյակը։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են անձին՝ նրա հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու նպատակով։ Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի հյուսիս-արևելյան սահմանում, Մեհրաբի ուղղությամբ հայկական կողմ է անցել Ադրբեջանի քաղաքացի, 39-ամյա կին: Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: 2015-ի նոյեմբերի 12-ինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացին՝ տարեց կինը, որը նոյեմբերի 8-ին հատել էր սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ Սակայն ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձէլ էին անցնել ԼՂՀ: Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992-ից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |